Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Թուրքիան ամենից շատ նեղացած է Գերմանիայից և Վատիկանից

Թուրքիան ամենից շատ նեղացած է Գերմանիայից և Վատիկանից
20.05.2015 | 12:49

Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշման համար Թուրքիան ամենից շատ նեղացած է Վատիկանից և Գերմանիայից: «Hürriyet Daily News» պարբերականում գրել է թուրք վերլուծաբան Բարչին Յինանչը: «Գրեթե մեկ ամիս է անցել ապրիլի 24-ից, երբ նշվեց 1915 թվականի հայերի ողբերգության 100-րդ տարելիցը: Թուրքիայում արդեն ոչ ոք չի խոսում այդ մասին: Բնական է, որ այդ հարցն այլևս աշխարհի օրակարգում չէ: Սակայն վստահ եմ, որ և Երևանում, և Անկարայում ընդհանուր գնահատական են տալիս այդ կարևոր շրջադարձային կետին»,- նշել է նա: Թվում է՝ Թուրքիան նախկինի պես հատկապես նեղացած է Վատիկանից ու Գերմանիայից:
«Այն, որ Ֆրանցիսկոս պապը հայկական ողբերգությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» կոչեց, ցնցեց Թուրքիային, Սուրբ Աթոռում դիվանագիտական ներկայացուցիչները մինչև վերջին պահը հավաստում էին, որ նա կխուսափի գործածել «ցեղասպանություն» բառը: Իրականում Վատիկանում Թուրքիայի դեսպանը նույնիսկ ծրագրում էր մասնակցել ողբերգության 100-րդ տարելիցի առիթով պատարագին՝ ակնկալելով, որ Ֆրանցիսկոս պապը կխոսի «ընդհանուր տառապանքների» մասին: Դիվանագիտական սխալմունքը կանխվեց, երբ վերջին պահին թուրքական դեսպանը, իմանալով պապի մտադրության մասին, որոշեց չգնալ Պատարագին: Դեսպանը, որին Անկարան հետ կանչեց՝ խորհրդակցությունների համար, առնվազն մինչև ամռան վերջը չի վերադառնա Վատիկան»,- գրել է հոդվածի հեղինակը և հավելել. «Անկարան կարծում է, որ Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը հսկայական արդյունք ունեցավ ամբողջ աշխարհում: Պապի հայտարարությանը հետևեցին Լյուքսեմբուրգի և Ավստրիայի խորհրդարանների որոշումները, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչեցին»: Վերլուծաբանի կարծիքով, Գերմանիայի դիրքորոշումը թեև սպասելի չէր, սակայն մեծ անակնկալ չդարձավ: «Անկարան կարծում է, որ Գերմանիան ակտիվ կուլիսային խաղացող է, որը առաջ է մղում տեսակետը, որ հայկական ողբերգությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»,- նշել է նա:
Բարչին Յինանչը հիշեցրել է, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Բեռլինի առաջնորդանիստ տաճարում կրոնական արարողության ժամանակ օգտագործեց «ցեղասպանություն» բառը: «Բացի այդ, թուրքական կողմը, թվում է, լրջորեն անհանգստացած է գերմանական նախաձեռնություններով, որ այդ հարցը ներառվի ուսումնական ծրագրերում: Դա կազդի Գերմանիայում բնակվող թուրք երեխաների վրա»,- գրել է վերլուծաբանը:

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ